«Ա. Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «բացառիկ» հարցազրույցը ցույց տվեց, որ Արցախն ունի ուժեղ կամքի տեր քաղաքացիներ, բայց չունի իրեն առաջնորդող ղեկավար:
Արայիկ Հարությունյանի վրա չեմ ուզում շատ կանգ առնել. մարդ, ով եղել է 2018-ի Հայաստանյան այլանդակությունների գաղափարարակիցն ու Արցախում դրա տարածողը և դրա մասին հպարտ խոստովանողը, բավարար է նրան ճանաչելու համար:
Բայց այլ բանի վրա եմ ուզում կանգ առնել: Մեկ շաբաթ, միգուցե, ավելի, շեփորահարվում էր, որ Հարությունյանը բացառիկ հայտարարություններ է անելու և այն Արցախում որոշակի սպասումներ, այնուամենայնիվ, ձևավորվել էր:
Արցախցիները կարծում էին, թե Հարությունյանը պարզ խոսելու է ինչպես իրավիճակի իրական պատճառների, այնպես ձեռնարկվելիք քայլերի մասին:
Ավելի պարզ ասած, Արցախում մարդիկ կամք ունեն՝ դիմակայելու մեծ զրկանքների, սակայն կարևոր է, որ թունելի վերջում լույսը նկատելի լինի:
Անընդհատ կրկնել, որ պայքարը հանուն ինքնորոշման իրավունքի իրացման է, դա բավարար չէ, որովհետև նույն փաշինյանական ռեժիմն այդ սկզբունքն ամրագրել էր 2021 թվականի ընտրությունների նախընտրական ծրագրում, սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտարարվեց այդ սկզբունքից հետ կանգնելու և Արցախի հանձնման մասին:
Այս մասի վրա էլ երկար չկանգնեմ, Հարությունյանը քպ-ական շտաբի ակտիվ այցելուներից ու աջակիցներից էր՝ քպ շտաբի հայտնի լուսանկարը վկա:
Արայիկ Հարությունյանի հարցազրույցն Արցախում ավելի մեծ հոգեբանական խնդիրներ առաջացրեց, որովհետև իր խոսքում ոչինչ չկար շարժվելու ուղղությունների, Արցախում ճգնաժամի կառավարման և մարդկանց ապագայի մասին»:

«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
1411:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
4211:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
3511:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6310:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
16210:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
19409:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
6309:36