«Ռազմավարական նշանակության ճանապարհի կառուցումը ձախողվել է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «2022 թվականից սկսվել է Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ավտոճանապարհի Գանձաքար-Իծաքար հատվածի կառուցապատումը։ Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 4,5 միլիարդ դրամ։ Ռազմավարական նշանակության ունեցող ճանապարհի կառուցապատումը նախատեսված էր ավարտել 2023-ի սեպտեմբերին, սակայն շինարարական աշխատանքների քիչ մասն է արվել; Հիմա օգոստոս է, սակայն այսօր այդ ճանապարհին ասֆալտապատում չի արվել։ Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «Խաչհար» ընկերության կողմից 2022թվականին մոտ 6 կմ հատվածում արված ասֆալտապատումն իրականացվել է թույլ գրունտի վրա, որի հետևանքով ասֆալտը քանդվել է։ Այդ քանդված 6 կիլոմետրից մոտ 1,5 կիլոմետրում նորից են ասֆալտապատել։ Գանձաքար-Իծաքար 35 կիլոմետրանոց ճանապահի կեսում՝ Բերդ համայնքի տարածքում ճանապարհաշինական քիչ գործ է արվել։ Գանձաքար-Իծաքար բարեկարգ ճանապահ ունենալը կենսական անհրաժեշտություն է, Ադրբեջանի կողմից Տավուշի սահմանագոտում ռազմական գործողություններ սանձազերծելու դեպքում այդ ճանապարհի կարիքը շատ է զգացվելու»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
162616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203910.11.2026, 19:37