«Պայքարն ավարտված չէ». Հայկ Մարության
![]() 1349 Երեքշաբթի, 08 օգոստոսի, 2023 թ., 12:36 «Չի կարող մարդը ո´չ անձնական, ո´չ էլ ընտանեկան բարեկեցություն ունենալ, երբ շրջապատդ անբարեկեցիկ է: Չի կարող մարդը առողջ կյանք վայելել, երբ հարևանդ անառողջ է: Այսինքն՝ չի կարող լինել անձնական երջանկություն, երբ համայնքդ ու երկիրդ երջանիկ չեն»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով իր թեկնածությունը քաղաքապետի ընտրություններին առաջադրելու հարցին, ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Հետևաբար, չենք կարող անտարբեր մնալ մեր կողքինների ճակատագրերի նկատմամբ, չենք կարող չպայքարել՝ մեր, մեր ժողովրդի և մեր երեխաների ապագայի համար: Անցած անգամներ առանց երկմտելու ես մտել եմ այդ պայքարի մեջ, բայց արդյո՞ք այսօր այդ պայքարն ավարտված է, արդյո՞ք մեր երկրում պրոցեսներն արդար են և թափանցիկ, արդյո՞ք մայրաքաղաքի կառավարումն էֆեկտիվ է և ի նպաստ երևանցու: Արդյո՞ք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով: Արդյո՞ք մենք հասել ենք այն ամենին, ինչի համար ազգովի ոտքի էինք կանգնել 2018 թվականին, իհարկե՝ ոչ: Ուստի՝ պայքարն ավարտված չէ: Ուստի այն հարցին՝ բա քեզ պետք ա՞, միանշանակ պատասխանում եմ՝ ինձ պետք ա»,- ասաց Մարությանը՝ հավելելով. «Ես հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու եմ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
