Ո՞ր նախարարությունն ի՞նչ քանակի և գնի դրոշներ է գնել. «Ժողովուրդ»
![]() 1365 Հինգշաբթի, 10 օգոստոսի, 2023 թ., 09:00 Ժողովուր» օրաթերթը գրում է. «2019 թվականի ապրիլի 9-ին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Նորագավիթի ավտոմաքսատուն։ Մաքսատան փնթի վիճակի պատճառով, Փաշինյանի հրահանգով, աշխատանքից ազատվեցին աշխատակիցներ, որոնց սենյակում Փաշինյանը նկատել էր կեղտոտ և փոշոտ դրոշ, որը նետված է եղել անկյունում։ Այս իրադարձությունից հետո մենք փորձեցինք պարզել, թե որ նախարարությունը ինչ քանակի և գնի դրոշներ է գնել այս դեպքից հետո։ Արդարադատության նախարարությունը նույն ժամանակահատվածում կնքել է 4 պայմանագիր՝ 408 հազար դրամ ընդհանուր արժեքով։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կնքել է 3 պայմանագիր՝ 1 մլն 85 հազար դրամ ընդհանուր արժեքով։ ԲՏԱ նախարադությունն այս գործարքներում ներառել է ոչ միայն դրոշներ, այլ նաև զինանշաններ։ ՀՀ ներքին գործերի նախարարությունը, կնքելով 3 պայմանագիր, կատարել է 75 հազար 200 դրամի գնում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, կնքելով 5 պայմանագիր, գնել է 8 մլն 980 հազար դրամ ընդհանուր արժեքով դրոշներ, դրոշակաձողեր, զինանշան և պատի ժամացույց։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Փաշինյանի նման քայլից հետո նախարարությունների ուղիղ կեսը արագ-արագ դրոշներ են գնել, որ Փաշինյանի այցից հետո խուսափեն աշխատանքից ազատման դիմումներ ստորագրելուց։ Մյուս կեսը չի էլ մտածել դրոշներ փոխելու մասին, քանի որ չկա դրոշ, չկան խնդիրներ։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
23911:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
45100:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
319Երեկ, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
44218.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
88916.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
46916.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
89016.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
139615.04.2026, 22:22
