«Բաքվին կոչ ենք անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելու քայլերից». վարչապետ
![]() 1127 Ուրբաթ, 11 օգոստոսի, 2023 թ., 11:18 «ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ ու ծավալվել»,- Կառավարության նիստի մեկնարկին անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ դեպի Արցախ ուղևորված հումանիտար օգնության 19 բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Կոռնիձորի հատվածում: «Հումանիտար բեռների՝ ԼՂ մուտքի արգելքն ավելի հավաստի են դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու՝ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները»,- ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մեկնարկը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում. «ՀՀ-ն պաշտոնական Բաքվին կոչ է անում՝ ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից»,- եզրափակեց ՀՀ վարչապետը: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
