ԲՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների, տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ բաց և բարդ քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին և չի սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին։
Չեմ թաքցնում, եղել են տարբեր տեսակետներ, հնչել են տարբեր փաստարկներ և հակափաստարկներ։
Վերջնական որոշումը կայացվել է հիմնական երկու գործոնների ազդեցության տակ.
1. Կուսակցությունն այս պահին գտնվում է վերափոխումների ինտենսիվ փուլում, կառուցվածքային և բովանդակային ռեֆորմացիայի ճանապարհին։
2. Այս պահին, Արցախի շուրջ տիրող իրավիճակով պայմանավորված, մեր հասարակության մեջ առկա չէ Երևանի զարգացման և քաղաքային խնդիրների շուրջ իրական բանավիճային և քննարկումային մթնոլորտ։
ԲՀԿ-ն հաջողություն է մաղթում ընտրությունների մասնակից ուժերին՝ ի շահ մեր ժողովրդի և երևանցիների բարօրության»:

«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
1411:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
4211:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
3511:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6310:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
16210:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
19409:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
6309:36