Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սա կարևոր մոմենտում է». Գայանե Աբրահամյան

«Սա կարևոր մոմենտում է». Գայանե Աբրահամյան
299
Շաբաթ, 12 օգոստոսի, 2023 թ., 19:12

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է. «Էլի սկսվեց ուղղորդված վայնասունը, թե ի՞նչ է տալու ՄԱԿ դիմելը։
Միջազգային իրավունքի եւ միջազգային կառուցակարգերի դեմ էս նիհիլիզմի տարածումը դիկտատորների սիրելի գործիքն է ու նման գործընթացները կարծես լակմուսի թուղթ լինեն՝ պուտինապաշտներին միանգամից տեսանելի են դարձնում։
Իսկ այսօր պետք է արձանագրենք, որ այո՛, Հայաստանը վերջապես դիմեց ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, սրան նախընթաց մի քանի կարեւոր քայլեր էին իրականացվել, աշխատանք ՄԱԿ ԱԽ մշտական եւ ժամանակավոր անդամ երկրների հետ եւ այլն։
Վերջին շաբաթների ընթացքում ՄԱԿ տարբեր կառույցների հետ նամակներով խնդիրների փաստարկված ներկայացման ահռելի աշխատանք էր արվել նաեւ քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների կողմից։
Սա կարեւոր մոմենտում է՝ վերջապես ճեղքել անտարբերության պատն ու միջազգային հանրության գործուն աջակցությունը ստանալ, սակայն անշուշտ ոչինչ երաշխավորված չէ, հատկապես կարող ենք ակնկալել, որ մեր ոխերիմ դաշնակիցը, որը ՄԱԿ ԱԽ մշտական անդամ է եւ վետո կիրառելու իրավունք ունի, չի վարանելու այս գործընթացը վիժեցնել, սակայն անգամ այս դեպքում սա win_ win քայլ է եւ սրա համար մի քանի հստակ փաստարկներ կան, որ դեռ Արցախի պաշարման առաջին օրերին խոսել եմ մի քանի հարցազրույցներում»։