Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Որոշել եմ չառաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում»․ Էռնեստ Ավանեսով

«Որոշել եմ չառաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում»․ Էռնեստ Ավանեսով
447
Կիրակի, 13 օգոստոսի, 2023 թ., 15:18

Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովի գրառումը․ «Հարգելիներ, որոշել եմ չառաջադրվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում։
Այս հինգ տարիների ընթացքում ժամանակիս զգալի մասը հատկացրել եմ ավագանու իմ գործունեությանը, մշտապես եղել եմ սկզբունքներիս հավատարիմ ու փորձել անել առավելագույնը բարձրաձայնելու և լուծումներ գտնելու մայրաքաղաքում առկա տարբեր խնդիրների վերաբերյալ։
Չեմ թաքցնի, այս ընթացքում հասկացա, որ իմ ազնիվ ու անկեղծ լինելն ու գործելը շատերին հանգիստ չի տալիս, թեպետ դա ինձ երբեք չի հուզել ու այլ կերպ չէի էլ կարող։
Վստահ եմ, որ մտածող մարդը չի կարող հուլ ու հնազանդ լինել երկրում տիրող տարբեր անհասկանալի երևույթներին ու ծառայել միայն աթոռին ու փողին։ Դա ազնիվ չէ։
Շնորհակալ եմ համագործակցության համար ավագանու և գործադիրի այն գործընկերներին, ովքեր հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին ու ծառայեցին ի շահ Երևանի։
Այսպիսով, ավագանու անդամի իմ գործունեությունը համարում եմ ավարտված, սակայն իմ փորձն ու գիտելիքները շարունակելու եմ ծառայացնել Երևանի և մեր երկրի զարգացմանը։
Վստահաբար գալու է մտածող ու գործող տեսակի ժամանակը։ Կհանդիպենք...»։

Աղբյուրը`   Էռնեստ Ավանեսով