Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեծ ցավ եմ ապրում». Արմեն Սարգսյան

«Մեծ ցավ եմ ապրում». Արմեն Սարգսյան
1636
Երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ., 11:48

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ. «Մեծ ցավ եմ ապրում Երևան–Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ, որի հետևանքով կան մեծաթիվ զոհեր ու վիրավորներ:
Խորապես ցավակցում եմ պատահարից զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Աղբյուրը`   Արմեն Սարգսյան