«Լավ կլիներ՝ Հաջիևը դադարեցներ կեղծիքի այս արշավը». Մարուքյան
![]() 807 Երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ., 12:12 «Մինչ օրս հայկական կողմերը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վստահության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ Ադրբեջանին հանձնելով ականների բոլոր քարտեզները, սակայն ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել ականապատ դաշտերի շարունակական տեղադրման մասին, և հակառակ պայմանավորվածություններին՝ նույնիսկ ազատ չի արձակում ռազմագերիներին և իր բանտերում գտնվող այլ մարդկանց՝ որպես վստահություն ամրապնդման միջոց»-X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: «Ադրբեջանը պարբերաբար հարձակվում և գրավում է Հայաստանի ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներ, խախտում է նոյեմբերի 9-ի հիմնարար պարտավորությունները և լիակատար շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին»,- շարունակել է նա: «Ավելի լավ կլիներ՝ Հիքմեթ Հաջիևը դադարեցներ կեղծիքի այս արշավը, քանի որ դա ոչ մի կերպ չի կարող միջազգային հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտումների քաղաքականության թեմայից»,- եզրափակել է Մարուքյանը։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
18617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
16317:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
14417:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
21116:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
22816:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
28815:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
19614:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
16414:36
