Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արգելանք է դրվել բանկային հաշիվներիս վրա»․ Հոխիկյան

«Արգելանք է դրվել բանկային հաշիվներիս վրա»․ Հոխիկյան
261
Չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2023 թ., 21:12

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ համար անհասկանալի պատճառներով 6 մլն դրամի արգելանք է դրվել իմ՝ Նաիրի Հոխիկյանի բանկային հաշիվների վրա։ Արդեն 2-րդ օրը փորձում եմ դատարանից ու ԴԱՀԿ-ից ստանալ պատշաճ պարզաբանում, բոլորը խուսափում են պատասխան տալուց։
Ամբողջությամբ սառեցված են ինձ պատկանող բոլոր ֆինանսական հաշիվները։
Թշնամի Ադրբեջանը փորձում է շրջափակելով ու սոված պահելով՝ ծնկի բերել Արցախցիներին, իսկ Հայաստանի իշխանությունը իր մանկլավիկներով նույն թշնամու տրամաբանությամբ փորձում է զրկել ֆինանսական միջոցներից ու այդկերպ ծնկի բերել ազգային ուժերին։
Երկու դեպքում էլ չի ստացվելու։ Մեր պատասխանը շատ ցավոտ է լինելու»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան