Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ալբանիան առնվազն 500 տարի թուրքական ազդեցության տակ է»․ Նաիրի Հոխիկյան

«Ալբանիան առնվազն 500 տարի թուրքական ազդեցության տակ է»․ Նաիրի Հոխիկյան
219
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 00:00

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստում Ալբանիայի ներկայացուցիչը խոսում է Արցախի բնակչության մասին՝ նրանց անվանելով հայկական ծագումով Ադրբեջանի քաղաքացիներ, նաև կոչ է անում շահագործել Աղդամի ճանապարհը։
Որպեսզի մեր հայրենակիցները պատկերացնեն, թե ինչու է Ալբանիան այդպիսի հայտարարություն անում, պետք է իմանան, որ այդ երկիրը արդեն առնվազն 500 տարի թուրքական ազդեցության տակ է, ավելին՝ այնտեղ հիմնականում թուրքական ծագում ունեցող մարդիկ են ապրում, երկիրը սնվում է թուրքական և ադրբեջանական ներդրումներով։
Իսկ մարդասիրությունից ու բարեգթությունից խոսող այդ երկիրը 1960-ականներից իրեն հռչակել է որպես աշխարհի ամենաաթեիստական, անաստված երկիրը, իսկ 1996-ին այդ երկրում այնպիսի ընտրակեղծիքներ ու բռնություններ են եղել, որ պատմության մեջ մնում են որպես դեռևս չգերազանցված։
Այնպես որ, մի նեղվեք ու մի զայրացեք Ալբանիայի ներկայացուցչի հակահայկական հայտարարությունից»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան