Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել

Ադրբեջանում զինծառայող է ինքնասպան եղել
228
Ուրբաթ, 18 օգոստոսի, 2023 թ., 20:30

Ադրբեջանում ինքնասպան է եղել զինծառայող, կրտսեր սերժանտ Ասիմ Աբասովը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի զինվորական դատախազությունը։

Նշվում է, որ հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելը» հոդվածով, հարցաքննվել են վկաները, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ և կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: