«Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով». Գեղամ Ստեփանյան

ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է․ «Երեկ Մարիան մեզ մոտ էր. շատ մտահոգված իր սպասվող երկվորյակների ապագայով՝ ասում էր, որ աշխարհը պետք է իմանա, թե ինչ է այստեղ կատարվում, մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ցեղասպանություն է, իրական ցեղասպանություն…
Ասաց՝ ուզում եմ խոսել, ուզում եմ դիմել հայտնի, լսելի մարդկանց, որ խոսեն, իմ փոխարեն խոսեն, իմ ձայնը լինեն, երեխաներիս ձայնը լինեն, որպեսզի վերջը դնենք այս դաժանության...
Վերցրի հեռախոսս ու նկարեցի...
Մտածում էի, թե ինչպես և երբ հրապարակեմ...
Այսօր առավոտյան իմացանք, որ Մարիան տեղափոխվել է հիվանդանոց և լույս աշխարհ բերել իր չքնաղ զույգ դուստրերին:
Շնորհավորում ենք, Մարիա ջան, թող աղջիկներդ առողջ ու խաղաղ մանկություն ունենան:
Եվ հանուն բոլոր-բոլոր երեխաների՝ դիմում ենք բոլորին՝ դո՛ւք եք մեր ձայնը, կանխե՛ք այս ցեղասպանությունը»:

«Binance-ի օգտատերերը հաքերային հարձակումից հետո գրեթե 5 միլիարդ դոլար են դուրս բերել»․ #FT
11017:01
«Սկսել եք բարեկեցիկ կյանքով ապրել, դրա համա՞ր եք որոշել նախարարության անվանումը փոխել». Էդգար Ղազարյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)
5416:42
Նազելի Բաղդասարյանը՝ մահացածների կուտակային կենսաթոշակների մասին
7416:24
«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
7216:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6615:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
6515:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
7314:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
6814:24