Փաշինյանի արտոնյալ օլիգարխը. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը պարտք է պետությանը, վճարման համար ժամանակ է խնդրում, մյուս կողմից էլ՝ բարեգործություն է անում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման համար Նարեկ Նալբանդյանը հուլիսի 1-ին պետությանը պետք է վճարեր 1 մլրդ դրամ, սակայն չի վճարել, գրավոր խնդրել է իրեն ժամանակ տրամադրել, մինչեւ վճարի:
Բնականաբար, բավարարվել է խնդիրը:
Այսինքն՝ դեռ վերջնականապես գնված չէ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, սակայն այն շահագործման հանձնելու քայլեր են արվում։ Տեղեկացանք՝ նախօրեին Ծաղկաձորում վառվել են «Գոլդեն Փելիս» հյուրանոցի և դեպի հյուրանոց տանող ոլորապտույտ ճանապարհի լույսերը։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իր օլիգարխներին աճեցնելու ճանապարհին 2019 թվականին կառավարության ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախկինում էլ, մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատեցին մաքսատուրքից։
Բացի վերոնշյալ ընկերությունից, Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է: Նա, սակայն, բարեխիղճ չի աշխատում: Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2022 թվականի օգոստոսի 30-ին «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել է 3 մլն 44 հազար 534 դրամի չափով, քանի որ Նալբանդյանի ընկերության կողմից արտադրված ECO և ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել էին այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:
Հիշեցնենք նաև, որ Նալբանդյանն այն օլիգարխն է, ում կինը քրեական գործի առկայության պայմաններում ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող, կալանքի տակ եղած առանձնատունը. իրավապահները որևէ կերպ չեն խոչընդոտել այս գործարքին։
Նման անբարեխիղճ և մոնոպոլ բիզնես պատմություն ունեցող օլիգարխ Նալբանդյանը, որը չի կարողանում մարելպետության պարտքը, նաև նախկինում մեծ քանակի տուգանքներ ունի, հովանավորում է Համահայկական խաղերը և անգամ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվեց»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
178Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
145913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
54312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
93511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
146411.08.2026, 21:04