ՔՊ-ական պատգամավորները փորձել են «փուռը տալ» Սյունիքի մարզպետին․ «Հրապարակ»
![]() 1074 Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 09:42 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Սյունեցի ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի այցի ժամանակ փորձել են «փուռը տալ» մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որին եկվոր են համարում ու առաջին օրվանից թարս աչքով նայում, քանի որ ժամանակին Փաշինյանին դեմ համայնքապետերը նրա հետ ջերմ հարաբերություններ ունեն։ ՔՊ-ականները մի քանի դրվագ են բեմադրել՝ փորձելով ցույց տալ մարզպետի նկատմամբ տեղացիների դժգոհությունը։ Օրինակ, Ագարակ այցի ժամանակ, երբ Փաշինյանն ագարակցիների հետ զրույցն ավարտել է, նրան է մոտեցել պատգամավոր Դավիթ Դանիելյանը և մատնացույց արել մի քանի մետր հեռու կանգնած մի խմբի, թե մարզի կուսակցականներն են: Փաշինյանը զարմացել է՝ ինչի՞ են կուսակցականները ժողովրդից առանձին կանգնել, ժողովրդի մաս չե՞ն։ Մեր աղբյուրն ասում է, որ պատգամավորը փորձել է հասկացնել, թե նրանք մարզպետի «հետ չունեն», դրա համար մոտ չեն գալիս վարչապետին։ Իսկ Ալվանքից մի կուսակցական էլ սկսել է բողոքել մարզպետից՝ ասելով, թե նա չի եկել իրենց գյուղ, տեղյակ չէ, որ ջրի խնդիր կա։ Փաշինյանը կոշտ ընդհատել է, ասելով՝ ես լավ գիտեմ, թե ով ոնց է աշխատում։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
