«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կրտսեր բուժաշխատողի կողմից հափշտակվել է խոշոր չափի գումար․ ՔԿ
![]() 589 Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 11:48 ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կաղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնակն կայքից։ Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի պաթանատոմիական բաժանմունքի կրտսեր բուժաշխատողը, ով 2010 թվականի հուլիսից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է հիշյալ պաշտոնը, փաստացի չի կատարել աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները, սակայն տարիներ շարունակ վերջինիս անվամբ հաշվարկվել և վաճարվել է աշխատավարձ, ինչպես նաև՝ սոցվճար, եկամտահարկ և այլ պարտադիր վճարներ, ինչին, ըստ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների, օժանդակել են նույն բաժանմունքի մի խումբ աշխատակիցներ: Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ շուրջ ութ տարի շարունակ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու հանգամանքի մասին տեղյակ են եղել նույն բաժանմունքի վարիչը, վերջինիս ժամանակավոր փոխարինած անձինք, մասնավորապես՝ ավագ լաբորանտը, ավագ բուժքույրը և վերջինիս փոխարինողները, սակայն յուրաքանչյուր ամիս կազմվող բաժանմունքի աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում խեղաթյուրելով իրականությունը՝ ներառել են ակհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր հիշյալ կրտսեր բուժաշխատողն իրականացրել է աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները: Այնուհետև իրենց ստորագրություններով հաստատել են իրավաբանական նշանակություն ունեցող նշված տեղեկագրերը և փոխանցել ՓԲ ընկերության հաշվապահություն, որտեղ դրանց հիման վրա հաստատվել է աշխատակցի կողմից իր աշխատանքային պարտականությունները կատարած լինելու փաստը, ինչի արդյունքում, 2010 թվականից մինչև 2018 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, հաշվարկվել է 19 075 571 ՀՀ դրամ, որից 12.282.329 ՀՀ դրամը՝ որպես աշխատավարձ, իսկ մնացածը՝ որպես սոցվճար, եկամտահարկ և այլ պարտադիր վճարներ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲԸ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կրտսեր բուժաշխատողին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով, իսկ բաժանմունքի վարիչին և ավագ լաբորանտին՝ 46-255-րդ հոդվածի 3-րդ մասին 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: Պատճառված վնասը վերականգնելու իրավական երաշխիքներ ապահովելու նպատակով, վարույթն իրականցնող մարմնի որոշմամբ, մեղադրյալների անշարժ և շարժական գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել: Վերջիններիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, վարույթի նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
