«Իմ չհիմնավորված իմպիչմենթից հետո շատ պրոցեսներ սկսել են հակառակ հունով գնալ». Մարության
![]() 311 Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 13:48 Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական դրամահավաք-երեկոն։ Երեւանի ավագանու ընտրություններին 7 համարի ներքո մասնակցող կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախ շնորհավորել է ներկաներին Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Ազգային առաջընթաց կուսակցության նախընտրական շտաբի հաղորդագրության մեջ։ Ներկայացնելով իր թիմի հիմնական նպատակն ու սկզբունքները գալիք ընտրություններում՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ ընտրություններին մասնակցելու երկու հիմնական պատճառ կա։ Ընտրություններին մասնակցելու երկրորդ պատճառն, ըստ նրա, քաղաքական իրադրությունն է։ Մարությանի խոսքով, 2018-ի հեղափոխությունից հետո փոփոխությունների հեռանկարով ոգեւորված հանրությունը սպասում էր լուրջ ռեֆորմների։ Հիմա բազմաթիվ ոլորտներում դրանց ընթացքը դանդաղել է կամ կանգնել, որոշ դեպքերում էլ պրոցեսները սկսել են ընթանալ սխալ հունով։ Հայկ Մարությանի խոսքով, երկրում առկա քաղաքական այս իրավիճակը շատ ձեռնտու է «ավանդական» քաղաքական ուժերին. իշխանությունը իրեն քննադատող խորհրդարանական ընդդիմությանը մեղադրում է նախկինում գործած մեղքերի ու հանցանքների մեջ, իսկ ընդդիմությունն իշխանությանը՝ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա ձախողումների մեջ։ «Իշխանությունն ու խորհրդարանական ընդդիմությունը, այսպիսով, քաղաքական պինգ-պոնգ են խաղում՝ հանրային դիսկուրսը պահելով պրիմիտիվ մակարդակի վրա, ինչը չի բխում պետության շահերից», - եզրափակել է քաղաքապետի թեկնածուն։ Հանդիպման ընթացքում թիմի անդամները ներկայացրել են կուսակցության նախընտրական ծրագրի առանձին կետերը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
