«Փաշինյանը՝ Արցախի բլոգերն ու դեղին մամուլի ներկայացուցիչը՝ ՀՀ-ում»․ Մետաքսե Հակոբյան
![]() 511 Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 15:42 Արցախի ԱԺ պատգամավոր Մետքասե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետը, որպես դեղին մամուլի կարկառուն ներկայացուցիչ, ինչպես եղել, այնպես էլ մնացել է կասկածելի ինֆորմացիայի կրող և փոխանցող: Երբևէ, որևէ երկրի ղեկավար իր ժողովրդին ինֆորմացիա չի փոխանցում սպասվող աղետի մասին ու անցնում «աջափսանդալի» պատրաստմանը: Այն ինֆորմացիան, որ ձեռքի հետ փոխանցեց ՀՀ վարչապետը. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ», ցցուն ապացույց է, որ իր և ալիևի պայմանավորվածությունները անխոչնդոտ կյանքի են կոչվում: Եվ միանգամից պարզ է դառնում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակը: Ու այստեղ մի շատ կարևոր հարց ԱՀ նախագահին. արդյո՞ք Արցախում վերջին օրերի, իր իսկ ձեռքով ստեղծած խառնաշփոթը, Փաշինյանի կողմից իջեցված հանձնարարականների արդյունք է, թե՞ իր ոճով փորձում է «ելքեր» գտնել: Արցախի հանրապետության նախագահը պարտավոր է շտապ պարզաբանում տալ իր գործընկերոջ հնչեցրած ինֆորմացիայի վերաբերյալ...հակառակ դեպքում, հայկական երկու պետությունները չեն կարող այսքան շռայլ լինել՝ տնավեր ու հայրենազուրկ դառնալ, պահելով դեղին մամուլի ներկայացուցիչ ՀՀ-ում և բլոգեր ԱՀ-ում...»: Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
