Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Արդյո՞ք Արցախի հարցը Արցախի ձեռքում է». Կարեն Հարությունյան

«Արդյո՞ք Արցախի հարցը Արցախի ձեռքում է». Կարեն Հարությունյան
647
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 03:06

Խմբագիր Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոքր էի։ Կիրովականում մեր հարևանի աղջկան եկել էին ուզելու։ Աղջիկը չէր ուզում։ Տղան մի գլուխ կոլոտ էր նրանից՝ մնացած հանգամանքները չհաշված։ Բայց հայրը շատ էր ուզում դստերը տալ մարդու․ մի ուտող բերան կպակասեր տնից։ Կողքի սենյակում մի երկու հայրական չափալախ, և աղջիկը համաձայնեց ամուսնության առաջարկին։
Սուրհանդակ ուղարկեցին մեր տուն, կոնյակ խնդրեցին։ Ես էն ժամանակ խմիչքների կոլեկցիա էի հավաքում։ Տվեցի, կոնյակովս ամուսնացրին իրենց աղջկան։
Հիմա գանք այն խոսակցություններին, թե Արցախի հարցի լուծման գլխավոր պատասխանատվությունը Ստեփանակերտի իշխանություններինն է։ Որ Ստեփանակերտը դեր ունի, միանգամայն ճիշտ է։ Որ Ստեփանակերտը այս տարիների ընթացքում քաղաքական հասունության չի հասել, դա էլ է ճիշտ։ Բայց երբ մայր Հայաստանի ղեկավարները բերել նրա այդ դերը հանգեցրել են կա´մ պետք է զոռով ամուսնանաս բռնարարի հետ, կա´մ սովից մեռնես, հիշում եմ հարևանիս դեպքը։
Ու, առհասարակ, մարդիկ, որոնք պնդում են, թե Արցախի հարցը Արցախի ձեռքում է, նման են կիրովականցի աղջկա հորը՝ «ազատվենք ավելորդ ակտիվներից»»։