Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Կարո՞ղ է ՀՀ քաղաքացիներին ծանոթացնեք այդ առաջարկների հետ»․ Արման Աբովյան

«Կարո՞ղ է ՀՀ քաղաքացիներին ծանոթացնեք այդ առաջարկների հետ»․ Արման Աբովյան
546
Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 18:48

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կան հավաստի տեղեկություններ, որ ադրբեջանական կողմի գործարկելու է Լաչինի միջանցքը միակողմանի տրամաբանությամբ, այսինքն միայն Ղարաբաղից դեպի Հայսատան։Փաստերը շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը ԼՂ հայության էթնիկ զտման ճանապարհով հայությանը Ղարաբաղից հեռացնելն է։
Լո՞ւրջ
Իսկ իշխանությանը դեռ չի հասել «հավաստի տեղեկություն», որ հենց իրենց կողմից Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը համակարգված սովամահ է անում Արցախը և արցախցիներին դուրս է մղում հայրենիքից:
Իսկ իշխանությունը չի հասել «հավաստի տեղեկություն», որ հայաթափման հաջորդ կետը լինելու է Սյունիքը, Երևանը, Գեղարքունիքը, Տավուշը և այլն, և այդ ամենը «խաղաղության դարաշրջանի» շրջանակներում:
Ձեզ դեռ չի հասել «հավաստի տեղեկություն», որ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հովանու ներքո տեղի է ունենալու այն, ինչ հիմա կատարվում է Արցախում:
Եվ ընդհանրապես, հաշվի առնելով տարատեսակ ասեկոսեները, կարող է ՀՀ քաղաքացիներին ծանոթացնեք այն առաջարկների հետ, որոնք դուք ուղարկել եք Բաքու «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման շրջանակներում»։

Աղբյուրը`   Արման Աբովյան