Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքներն սկսված են

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքներն սկսված են
605
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 00:06

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքներն սկսված են: Կամուրջը վերականգնվում է մասնավոր միջոցներով:
Հիշեցնեմ, որ 2022 թ. նոյեմբերի 2-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու բարերարի միջև կնքվել էր հուշագիր՝ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներում համագործակցության վերաբերյալ (https://escs.am/am/news/14330):
Վերականգնման աշխատանքները կտևեն մոտ 3 տարի:
Նշենք, որ Կարմիր կամուրջը հանրապետական նշանակության հուշարձան է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է։ 1655 թ․ կամուրջը նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն, ըստ որի՝ կամուրջը եռակամար է եղել։ 1679 թվականի երկրաշարժի հետևանքով կամուրջն ավերվել է։ Նույն թվականին կամուրջը վերակառուցվել է քանաքեռցի մեծահարուստ բարեգործ Խոջա-Փիլավի հովանավորությամբ։ Կամուրջը կրում է տարբեր ժամանակների նորոգման հետքեր, այժմ ավերված է»։