«Լավրովի առաջարկն ԱՄԵՆԱՎԱՏՆ է, բայց Լավրովի հաջորդ առաջարկը կարող է ավելի վատը լինել». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ընկերներ և հետևողներ, հուսամ՝ ինձ չեք պիտակավորի ռուսամետության մեջ:
Լավրովի էս առաջարկը, որ նա հուլիսի 25-ին փոխանցել է Միրզոյանին, վերջինս էլ՝ Արա Հարությունյանին, ղարաբաղյան պատմության ԱՄԵՆԱՎԱՏ փաստաթուղթն է սկսած 1919թ օգոստոսի 22-ի Ղարաբաղի հայերի 7-րդ համագումարի տեքստից մինչև 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը:
Իսկ Դուք ունե՞ք արևմտյան առաջարկի տեքստ՝ լինի ԱՄՆ-ից կամ Շառլ Միշելից: Եթե կա հրապարակեք, տեսնենք Լավրովի էս տարբերա՞կն է վատ, թե արևմտյանը:
Այո, Լավրովի առաջարկը ԱՄԵՆԱՎԱՏՆ է, բայց Լավրովի հաջորդ առաջարկը կարող է ավելի վատը լինել, ինչպես 2014-ից սկսած տարբերակներն են վատանում:
Սա է դիվանագիտության չարությունը, երբ հատկապես պարտված ես, ստորացված, մեջքդ՝ ջարդված ու հույս չկա, որ առաջիկայում ուղղվելու ես:
Չեմ ասում՝ աչքներդ փակ ընդունեք Լավրովի էս տեքստը, այլ փորձեք աշխատել նաև Ադրբեջանի հետ, ինչքան էլ դժվար է: Հնարավոր է՝ երկկողմ մակարդակում Ադրբեջանը Լավրովի տեքստից մի քիչ տարբերվող տեքստի հետ համաձայնվի»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
178Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
145913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
54312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
93511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
146411.08.2026, 21:04