Պատգամավորի որդի, թաղապետ, փոխթաղապետ. ՔՊ-ի «խայտաբղետ» ցուցակը. «Ժողովուրդ»
![]() 272 Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակն աչքի է ընկնում իր բազմազանությամբ և խայտաբղետությամբ. ցուցակում ընդգրկված են ոչ միայն պաշտոնյաներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այլև ՔՊ-ական պատգամավորների ազգականներ: Ուսումնասիրելով կուսակցության ընտրական ցուցակը, նկատեցինք, որ ցուցակում տեղ է գտել ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը նախկինում Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման օրոք նրան ազատեցին աշխատանքից: Հովսեփ Աղազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս ընթացքում՝ օգտվելով իշխանության հովանավորությունից: Նա հեղափոխությունից հետո աշխատանքի էր անցել Աջափնյակ համայնքի իրավաբանական վարչությունում, իսկ 2020թ-ին 37 դիմողից ընտրվել էր մաքսային տեսուչ՝ «Զվարթնոց» օդանավակայանում, արդեն 2021թ-ին նշանակվել էր Աջափնյակի փոխթաղապետ: Պատգամավորի որդին ՔՊ-ի անբաժանելի մասն է դարձել, ամենուր շրջում է նրանց հետ, աջակցում ու պաշտոն ստանում: ՔՊ-ի ավագանու ցուցակում է նաև կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալի Սինորյանը, որն ԱԺ-ում մշտապես աչքի է ընկել լրագրողների նկատմամբ ամբարտավան վերաբերմունքով: ՔՊ ցուցակի 34-րդ համարը Երևանի ամենասկանդալային թաղապետն է՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նա թերևս հանրությանը հայտնի է ոչ թե իր աշխատանքով, գործունեությամբ, այլ սկանդալային վարքագծով և անգործությամբ: Սամվել Ղուկասյանն իր պաշտոնավարման օրոք հասցրել է արդեն համացանցում տարածված մի շարք աղմկահարույց տեսանյութերի հերոս դառնալ. այս հարցում թերեւս գերազանցել է շոու բիզնեսի հայտնի աստղերին: ՔՊ ցուցակում ընդգրկված է նաև մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. նա ցուցակում 136-րդ համարն է: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանն էլ էր նախորդ ավագանիում ընդգրկված, բայց վերջերս ԱԺ պատգամավորի մանդատը վերցրեց: Ցուցակի 155-րդ համարը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանն է, ցուցակում է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանը»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
