Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«2018-ին թիրախավորում էին ինձ, կնոջս, մանկահասակ երեխայիս». Բորիս Մուրազի

«2018-ին թիրախավորում էին ինձ, կնոջս, մանկահասակ երեխայիս». Բորիս Մուրազի
536
Ուրբաթ, 25 օգոստոսի, 2023 թ., 16:45

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՞ւ եմ ես հանգիստ տանում ՔՊ-ի կամ մեկ այլ, անգամ ընդդիմադիր ուժի կողմից իմ դեմ կազմակերպված գրոհները։ Բացատրեմ։ Քանի որ ես 2018-ի մայիսից հրապարակային, իմ դեպքով Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության դեմ գրել եմ հարյուրավոր հոդվածներ, մի այդքան էլ հաղորդում եմ նկարել, գնացել եմ այլ եթերներ հյուր և ասել եմ ուղիղ խոսքս։ Այդ ամենի հետևանքով այնպիսի տեղեկատվական հարձակումների դժոխքով եմ անցել, որ այն ինչ հիմա է կատարվում պարզապես մանկական խաղեր են։ 2018-ին թիրախավորում էին ինձ, կնոջս և մանկահասակ երեխայիս, տարածում էի նկարներ, գրում անեծքներ ու հայհոյանքներ, գրառումների վրա նշում էին կնոջս էջը։ Այդ ամենի դեմ գրեթե աջակցող խոսք չկար, այդ թվում գործընկերներից (մի քանի բացառություն հանած)։ Ցանկացած մարդ կարող էր կոտրվել, բայց մենք դիմացանք։ Դա եղավ մեր նյարդերի ու առողջության հաշվին։ Չմոռանամ ասել, որ այսօր տանսապատիկ ավելի թույլ նիկոլական գրոհներից դժգոհող շատ լրագրողներ ու հանրային գործիչներ այն ժամանակ նիկոլի կողմում էին, ավելին նրանցից շատերը ինձ կամ կնոջս (կինս կապ չունի մեր կայքի գործունեության հետ) տեսնելիս անգամ չէին բարևում, իբր չէին ճանաչում։
Ուզում եմ ասել, որ նիկոլ կեղտի շնորհիվ ուժեղ դիմադրողականություն եմ ձեռք բերել, վստահ եմ շատերդ ափսոսում եք, որ ճակատագրական այդ փուլում չկարողացաք այդ կարևոր դպրոցն ավարտել»:

Աղբյուրը`   Բորիս Մուրազի