Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն». Գարիկ Քեռյան

«Եթե բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն». Գարիկ Քեռյան
551
Չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2023 թ., 00:00

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվից Ստեփանակերտ է ուղևորվել երկու մեծ բեռնատար, 40 տոննա բեռով: Ըստ ադրբեջանական աղբյուրների հումանիտար օգնությունն ուղարկում է Կարմիր կիսալուսնի կազմակերպությունը, երևի Կարմիր խաչի նման մի կառույց է: Հաղորդում են, որ հետո պատրաստ են նորից ուղարկել: Այ քեզ արևելյան խորամանկություն, այ քեզ դիվանագիտություն: Սա նպատակ ունի ըստ իրենց մտածելակերպի դիմակազերծել հայերի կազմակերպած կեղծ հումանիտար աղետը: Հիմա, եթե երկու բեռնատարները Աղդամից մտան Ստեփանակերտ, առաջին ճեղքման փորձը կհաջողեն: Շուտով Կոռնիձոր մոտ տեղ կհասնեն նաև ֆրանսիական բեռնատարները, ասում են օգոստոսի վերջերին: Այսպիսով Արցախի սահմաններին հումանիտար բեռների խցանում է, Արցախի ներսում հումանիտար աղետ, անցակետում երիտասարդների առևանգում, սահմաններում կրակոցներ և զոհեր, Երևանում քաղաքային ընտրություններ, իսկ մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մոնիտորինգ: Նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակազրկում որքան հնարավոր է, որն ավելի ցցուն է դառնում Մակրոնի հրապարակային հայանպաստ ելույթներից: Դե եկ, վարդապետ, ու մի խենթանա: Ինչպես կասեր հանրահայտ 01-99 ֆիլմի հերոսը «էս ինչ հաշիվ ա», կամ «մի հատ կանգնեք տեսնենք՝ ով ում բարեկամն ա»»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան