Արման Թաթոյանը հրատապ զեկույց է ներկայացրել
![]() 2535 Հինգշաբթի, 31 օգոստոսի, 2023 թ., 00:00 ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հրատապ զեկույց է ներկայացրել․ Ակնայի (Աղդամի) ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Բերձորի (Լաչինի) միջանցքին: Ա․ Միջանցքը երաշխավորում է Արցախի էթնիկ հայերի ինքնության պահպանումը։ Բ․ Ակնայի ճանապարհը կշրջանցի Ադրբեջանի նկատմամբ իրավական արգելքները, որոնք գործում են միջանցքի պարագայում։ Գ․ Ադրբեջանի կողմից միջանցքի նկատմամբ միջազգային անվտանգության իր պարտավորությունների շրջանցումը կխոչնդոտի բանակցած ցանկացած բանաձևի իրագործում: Ակնայի Ճանապարհը կօգտագործվի Ադրբեջանի կողմից՝ ուժեղացնելու իր հակահայկական քաղաքականությունը Ա․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Միջանցքը անօգտագործելի դարձնելու համար Բ․Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Ադրբեջանից Արցախի հայերին ամբողջական կախվածության մեջ դնելու համար։ Գ․ Ակնայի ճանապարհը գործիք կդառնա Ադրբեջանի կողմից արցախահայությանը ճնշելու համար։ Դ․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի ներսում հատուկ ռազմական գործողություններ իրականցնելու համար։ Ե․ Ադրբեջանը կօգտագործի Ակնայի ճանապարհը՝ Արցախի հայերի առևանգումներ իրականացնելու համար՝ չլինելով կաշկանդված որևէ բանով: Ակնայի ճանապարհը բացում է Ադրբեջանի կամայականության և որևէ բսնով չսահմանափակված վարքագծի լիարժեք իրական հեռանկար։ Ա․ Ակնայի ճանապարհը չի ունենա որևէ այլ երրորդ կողմի հակակշիռներ և վերահսկողություն՝ Ադրբեջանի իշխանության կամ վարքագծի նկատմամբ: Բ․ Գոյություն չի ունենա ներքին վերահսկողություն նաև կամայականությունների նկատմամբ։ Գ․ Ակնայի ճանապարհի բացումը կլեգիտիմացնի Ադրբեջանի անպատժելիությունը և կվերացնի թափանցիկությունը՝ որպես ընդդեմ կամայականության մնացած միակ միջոց: Այս հրատապ զեկույցը պատրաստվել է ԱՄՆ հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանի (Karnig Kerkonian) անմիջական մասնակցությամբ: Զեկույցի ամբողջական տարբերակը՝ հղմամբ։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
