Արայիկ Հարությունյանին Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկվել. «Հրապարակ»
![]() 1761 Ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2023 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Խոսակցությունները, թե Արցախում քաղաքական ուժերը ճնշում են գործադրել՝ պարտադրելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը, իրականությանը չի համապատասխանում՝ երեկ մեզ ասաց Արցախի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Մետաքսե Հակոբյանի «Արդարություն» կուսակցությունը Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկել․ «Մեր կուսակցության նախագահն առաջարկեց, որ ստեղծվի, այսպես կոչված, «3+1» ձևաչափ։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի ներկայացուցիչներից աշխատանքային խումբ ձևավորվի: Պետք է համոզել թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանություններին՝ այդ խումբը ձևավորել, որում ներգրավված կլինի նաև Արցախի ներկայացուցիչը, որտեղ կնստեն, կքննարկեն ստեղծված իրավիճակը և հնարավորություն կտան Արցախին ու Ադրբեջանին՝ իրար առջև դնել առաջարկներ-պահանջներ, և որոշում կայացվի: Եթե այս իշխանությունն ի վիճակի լիներ դա անելու, դա միակ ելքն էր: Եթե ոչ՝ պետք է ուրիշներին հնարավորություն տա։ Հարությունյանն ասաց, որ կխորհրդակցի այդ առաջարկների վերաբերյալ, թե ում հետ է խորհրդակցել և հրաժարականի որոշում կայացրել, ես չեմ կարող ասել»։ Մանրամասները՝ թերթի համարում:
|

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
