Արցախում գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 40,2 տոկոսով

2023 թվականի հունվար-հունիս ամիսներին Արցախի Հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 13.9 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, իրացվել ՝ 16.1մլրդ դրամի պատրաստի արտադրանք, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփվելով 2023 թվականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը։
«2022թ. հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 22.8 տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում՝ 1.3տոկոս, մշակող արդյունաբերությունում՝ 55.7տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 63.2տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 96.8 տոկոս»,-իրազեկել է Մինասյանը։
Խոսելով գյուղատնտեսության ոլորտում գրանցված ցուցանիշներից՝ նա նշել է, որ գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2023թվականի հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է 9.7մլրդ դրամ, որը, 2022թվականի հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, նվազել է 40.2տոկոսով:
«2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, հանրաապետությունում նվազել է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 15.8 տոկոսով, այդ թվում՝ կովերինը՝ 17.3 տոկոսով, մանր եղջերավոր անասունների գլխաքանակը՝ 22.4տոկոսով, թռչուններինը՝ 36.9տոկոսով։ Խոզերի գլխաքանակն աճել է 39.2տոկոսով»,-ընդհանրացրել է ԱՎԾ նախագահը։

Վրաստանում հերքել են այլ երկրների ապրանքների անվան տակ հայկական արտադրանքը ՌԴ վերաարտահանելու մասին տեղեկությունը
13613:35
«ՀՀ-ն, հեռանալով ռուսական շուկայից, կկրկնի նույն սխալը, ինչ Մոլդովան»․ Օզերով
11809:29
«Ռուսական շուկայի կորուստը դառնալու է ամենալուրջ մարտահրավերը ՀՀ-ի համար»․ Թաթուլ Հակոբյան
14517.06.2026, 17:42
«ԵՄ-ն մշակում է ՀՀ-ի հետ առևտրային հարաբերությունների բարելավման միջոցառումների փաթեթ». #FT
36317.06.2026, 10:44
G7-ի երկրները մտադիր են խստացնել ՌԴ նավթագազային ոլորտի նկատմամբ պատժամիջոցները
36717.06.2026, 10:24
«ՀՀ-ից մատակարարումների սահմանափակումները կապված չեն քաղաքականության հետ»․ Դանկվերտ
26017.06.2026, 09:28
Հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»
12617.06.2026, 09:06
«Հնարավոր է ամերիկյան հետաքրքրության ընդլայնում ՀՀ ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրի նկատմամբ»․ Վահե Դավթյան
14816.06.2026, 13:48