Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
341
Հինգշաբթի, 07 սեպտեմբերի, 2023 թ., 08:30

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 7-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հանրապետության տարածքում՝
Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը՝ առանձին հատվածներում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-11-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 8-ի ուշ երեկոյան, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Երևան քաղաքի սեպտեմբերի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 36.1°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 8.9°C (1998թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 22.2°C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։