«Ուսումնասիրություն ենք իրականացնում». Վահան Քերոբյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանն անդրադարձել է «Wildberries»-ի հետ կապված առևտրականների դժգոհություններին: Հիշեցնենք՝ վերջիններն այսօր ասել էին, որ ուսումնական տարվա մեկնարկին «Wildberries»-ից գնումների պատճառով իրենց ապրանքի 80%-ը չի վաճառվել: «Նախորդ տարի ստեղծել ենք էն բոլոր պայմանները, որ բոլորը հավասար հարկային դաշտում լինեն: Այսինքն, երբ «Wildberries»-ն ապրանք է ներմուծում կամ ՀՀ սպառողն ապրանք է գնում «Wildberries»-ից, ԱԱՀ վճարելու պարտավորությունն արդեն տեղափոխվում է Հայաստան, այսինքն՝ «Wildberries»-ը պարտավոր է վճարել ավելացված արժեքի հարկ... Այսինքն, նույնիսկ կարելի է ասել, որ «Wildberries»-ը գտնվում է անհավասար մրցակցային պայմաններում՝ վատ իմաստով, քան տեղական շրջհարկով աշխատող փոքր, միջին ձեռնարկությունները: Բնականաբար, գնային էն առավելությունը, որը կա, մենք տասնյակ տարիներով քննարկում ենք. մեծ սուպերմարկետներն ավելի էժան են ապրանքը վաճառում, քան փոքր խանութները գնում են էդ ապրանքը...»,- նշել է Քերոբյանը: Նրա խոսքով՝ իրենց դիմել են մի շարք ընկերություններ, այժմ ուսումնասիրում են ոլորտը՝ հասկանալու՝ արդյոք կա՞ մրցակցության խաթարում, թե՞ ոչ:

«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
4711:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
39626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
53824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
158923.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
65422.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
54421.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
54421.10.2026, 13:18