«Բայրամովի հարցազրույցի ամենաուշագրավ մասը»․ Տաթևիկ Հայրապետյան
![]() 692 Շաբաթ, 09 սեպտեմբերի, 2023 թ., 12:24 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Մի քանի դիտարկում այս անգամ Ադրբեջանի ԱԳՆ նախարար Բայրամովի՝ հունգարական ու իրենց տեղական լրատվականին տված հարցազրույցի վերաբերյալ: Նշեմ, որ այցից հետո ադրբեջանական իշխանական «haqqin.az» կայքը հոդված հրապարակեց, որտեղ նշված էր. «Ֆիդանը չի կարողացել «Զանգեզուրի միջանցք» կորզել Թեհրանում»: Հոդվածում նշված էր. «Իրանը խիստ բացասաբար է արձագանքում ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում Թուրքիայի դիրքերի ուժեղացմանը և Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի բացմանը, որը պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը և Թուրքիային: Իրանը դա սպառնալիք է տեսնում իր շահերի համար՝ պնդելով, որ դա կարող է «փակել» Հայաստանի հետ իր սահմաններն ու ելքը դեպի Սև ծով, Իրանը նույնիսկ պատրաստ էր ռազմական ուժ կիրառել իրադարձությունների նման զարգացումը կանխելու համար»: Ֆիդանի այցից ու Պուտին-Էրդողան հանդիպումներից հետո կտրուկ սրվում է սահմանային իրադրությունը, Ադրբեջանը կուտակումներ ու շարժեր է սկսում թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի ուղղություններով: Ավելանում են Իսրայելից ու Թուրքիայից ռազմական նշանակության թռիչքները թիվը: Երեկ նաև տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիան հետախուզական թռիչքներ է իրագործում Իրանի սահմանների մոտակայքում: Դժվար չի հասկանալ, թե ինչ նպատակ են հետապնդում երկու հարևան հակառակորդ երկրները: Նրանց զսպող միակ իրական ուժը դեռևս Իրանն է: Արևմուտքը առայժմ նախազգուշական զանգեր է անում ընդամենը: Ալիևին հարող փորձագետներն էլ խոսում են, որ այդ զանգերը կարելի է արհամարհել: Ինչ վերաբերվում է ՌԴ-ին, ապա այստեղ խոսքերն ավելորդ են: Միայն մի բան կասեմ, եթե Արցախում Ադրբեջանը գնաց գործողությունների, ապա դա բացառապես ՌԴ՝ «կանաչ լույսի» դեպքում է լինելու: Ինչ վերաբերվում է մեզ ու մեր անելիքներին, ապա դրա մասին բազմաթիվ անգամներ գրվել ու խոսվել է: Ներկայիս իշխանությունը ՀՀ-ն ու Արցախը դարձել են փորձադաշտ, բայց ինչ փորձում են, վերջում մեզ կանգնեցնում են պատերազմի առաջ... Կարծում եմ՝ իրենց փորձելու ժամանակը պետք է ավարտին մոտեցնենք: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
