Ինտերնետն անջատում-միացնում են՝ ապրանքը 50 տոկոսով էժանանում է․ «Հրապարակ»
![]() 1559 Երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ., 09:48 «Հրապարակ»-ը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի առևտրականներն ավելի շատ պայքարում են, որ իրենց բիզնեսի միջավայրը բարելավվի, քան թե երկու հայկական պետությունների գոյության և ապագայի համար: Այս պայքարի դրսևորումներից մեկն էլ «Վայլդբերրիզի» դեմ պայքարն է՝ հայ առևտրականների կողմից, որոնք հավաքվում են կառավարության շենքի դիմաց՝ առցանց գնումների համակարգը վերացնելու պահանջով, քանի որ «Վայլդբերրիզ» ընկերությունն իրենց գործին «խփում» է՝ սպառողին առաջարկելով էժան գներով ապրանքներ: Նրա խոսքով՝ առևտրականները մաքսազերծման գումար են վճարում, տարածք վարձում, հարկեր վճարում, և բնական է, որ «Վայլդբերրիզից» որոշ առումով թանկ են վաճառում ապրանքը։ «Մենք պայմանագրով տաղավարները տվել ենք վարձակալության, իրենց իրավունքն է՝ ցույց կանե՞ն, թե՞ չեն անի: Իրականում նրանց գործերը վատացել են, որովհետև ակտիվություն չկա, քիչ են գնորդները․․․ Անգամ մեքենաների շարժից նկատելի է, որ այս տարի գնորդները բավականին քիչ են: Էդ ռուսական սայթով օգտվելու պահով մեկին հրավիրեցի ինձ մոտ, ասեցի՝ ցույց տուր, թե ոնց են անում, որ էժան ա լինում: Ինտերնետն անջատում են, միացնում, ապրանքը 50 տոկոսով էժանանում ա։ Բայց ժողովուրդը պիտի հասկանա, որ էս մարդիկ մաքսազերծում են, ճանապարհ են գնում ահագին, վերջիվերջո՝ աշխատող են պահում, վարձ են տալիս ու հազար հարց: Մենք առևտրականների գործերի մեջ չենք խառնվում, իրենք գիտեն, ոնց հարմար են գտնում, էդպես էլ թող անեն: Չենք խորանում»,- նշեց մեր զրուցակիցը: Հարցին, թե գուցե առևտրականները փոքր-ինչ մատչելի դարձնեն ապրանքների գները, և մարդիկ առցանց շոփերից այսչափ չօգտվե՞ն, մեր զրուցակիցն ասաց. «Առևտրականները ճանապարհածախս են անում, գնում են ու գալիս, փողեր են ծախսում, մաքսազերծման փող են տալիս, ու այդպես շարունակ: Հարկեր են տալիս, բեռնափոխադրման փողեր են ծախսում, անգամ բանակին են փող տալիս, ՀԴՄ-ի սպասարկում, հոսանքի վարձ, ու տենց հազար ֆլան-ֆստան: Իրականում առևտրականները եթե բոլոր ծախսերը հանում են, իրենց մնում ա 5-7 տոկոս օգուտ, կոնկուրենցիան շատ-շատ ա, որ տարբեր կողմերից նայենք, կտեսնենք, որ իրենք ճիշտ են»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

Որքան գումար է ծախսվում «Կառավարական դաչաների» վրա. «Հրապարակ»
9909:12
«Երկաթուղու հարցի ձախողումը նաև ազգային շահը կուսակցական շահին ստորադասելու հետևանք է». Հայկ Խանումյան
19602:06
«Եթե նման որոշում կայացնեն, ՀՀ-ն դուրս կգա թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
49304.04.2026, 15:00
6 անշարժ գույք, միլիոններ. Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի հայտարարագիրը. «Ժողովուրդ»
45503.04.2026, 09:18
«ՀԷՑ-ի հետ կապված իրավիճակը գնահատում եմ փոքրիկ խմբակի կողմից պարտված»․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
56902.04.2026, 16:36
Պուտինը շեշտեց՝ Հայաստանի համար ռուսական գազի գինն զգալի էժան է, քան Եվրոպայի
112301.04.2026, 20:15
«Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է ատոմակայանի կառուցման հարցը». Նիկոլ Փաշինյան
93501.04.2026, 20:03
Փաշինյանը հույս ունի, որ ՀՀ-ն կկարողանա ապրանքներ արտահանել Ռուսաստան Ադրբեջանի միջոցով
87001.04.2026, 19:58
