«Ո՞վ է մեղավոր, որ դեռ խանութ չմտած, ուզում ենք դուրս գալ». բնակիչներ

«Վայլդբերրիզ»-ը ոչնչացնում է Հայաստանի տնտեսությունը. հենց այս կարգախոսով մի խումբ տնտեսվարողներ սկսեցին իրենց բողոքի ակցիան կառավարության շենքի մոտ: «Stop Wildberries Armenia» նախաձեռնության անդամների պայքարը սկսվեց ֆեյսբուքյան հարթակից, մի խումբ տնտեսվարողներ սկսեցին ակտիվ գրառումներ անել, հետո էլ համախմբվեցին և նախաձեռնեցին բողոքի ցույցեր կառավարության շենքի մոտ։
«Այս ամենը կհանգեցնի արտագաղթի, քանի որ շատ տնտեսվարողներ մի քանի ամիս հետո արդեն խնդիրներ են ունենալու բանկերի և շատ այլ կառույցների հետ: Մեր խանութներում գիտեք՝ ինչ է կատարվում. դպրոցական իրերը չեն կարողացել վաճառել, և ներկա պահին մարդիկ ստիպված վաճառում են կա՛մ ինքնարժեքով կա՛մ այնպիսի զեղչերով, որ կարողանան գումար հավաքել ու փախնել»,- ասում է նախաձեռնության անդամ Արման Թումասյանը:
Սպառողներից Մարին ավելի շատ դժգոհում է սպասարկումից, հետո նոր թանկ վաճառելուց.
«Ո՞վ է մեղավոր, որ գնում են, ապրանք են բերում Թուրքիայից, Չինաստանից և մեկին տասը վաճառում, ո՞վ է մեղավոր, որ դեռ խանութ չմտած՝ ուզում ենք դուրս գալ, հոգնել ենք թե՛ իրենց սպասարկումից, թե՛ մունաթ դեմքերից, թե՛ խոսելու տոնից...»:
Ներկայացնում է «Ժողովուրդ»-ը:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
162616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203910.11.2026, 19:37