Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հանցագործության մասին 2 հաղորդում ենք ներկայացրել»․ Դանիել Իոաննիսյան

«Հանցագործության մասին 2 հաղորդում ենք ներկայացրել»․ Դանիել Իոաննիսյան
397
Կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ., 15:00

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը, ով քիչ առաջ լրագրողներին ներկայացնում էր մինչ այս պահն արձանագրված ընտրախախտումները, ասել է, որ հանցագործության մասին 2 հաղորդում են ներկայացրել․ «Մեկը վերաբերում է ընտրողների կազմակերպված տեղափոխմանը, մյուսը՝ դիտորդի գործունեության խոչընդոտմանը։ Քանի որ ենթադրում եմ՝ այդ հարցը կլինի, ասեմ, որ ընտրակաշառքի հետ կապված որևէ արժանահավատ ահազանգ չունենք»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Երևանում ավագանու ընտրություններ են։