«Խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է». Հայկ Մարության

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն այսօր առավոտվանից լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։
Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժման կոչերը և «հումանիտար միջանցք» բացելու պատրաստակամությունը կասկած չի թողնում՝ Ալիևի բռնապետական ռեժիմը այս գործողություններով նպատակ ունի ավարտին հասցնելու իր ցեղասպանական քաղաքականությունն Արցախի հայության նկատմամբ։
Ակնհայտ է, որ 2020-ի աղետալի պատերազմից հետո խաղաղության օրակարգով վերարտադրված Հայաստանի Հանրապետության իշխանությունը ձախողել է արտաքին քաղաքականությունը և կրում է ստեղծված վիճակի պատասխանատվությունը։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և միջնորդ երկրներին՝ դիմել հստակ գործողությունների և կանխել ցեղասպանությունն ու հայկական Արցախի ոչնչացումը»։

Շիրակի մարզի միակ ընդդիմադիր կին համայնքապետը ևս դարձավ ՔՊ-ական
64Երեկ, 23:48
«Ռուսաստանը կողմ է թիմային մակարդակով եռակողմ հանդիպմանը». Զելենսկի
98Երեկ, 23:42
ՄԱԿ-ն առաջին անգամ անխուսափելի է անվանել տաքացման 1,5 աստիճանի շեմի գերազանցումը
139Երեկ, 23:36
Ռուսաստանը և Չինաստանն սկսել են դեպի Մարս համատեղ առաքելության նախապատրաստական աշխատանքները
117Երեկ, 22:48
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող առաջին լցանավը կմեկնի ԱՄՆ հոկտեմբերի 22-ին
158Երեկ, 22:24
Պուտինը կորոշի Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա հանդիպման պատվիրակության կազմը
152Երեկ, 19:48
Ամուսինը դանակը պահել է կնոջ կոկորդին և սպառնացել է սպանել. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
91Երեկ, 19:06
Ադրբեջանական կողմը մանրամասներ է հայտնել ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի հովվի մասին
97Երեկ, 19:00