Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Էրդողանը գնում է Նախիջևան՝ «Զանգեզուրի միջանցքը բացելու համար»»․ քաղաքագետ

«Էրդողանը գնում է Նախիջևան՝ «Զանգեզուրի միջանցքը բացելու համար»»․ քաղաքագետ
662
Կիրակի, 24 սեպտեմբերի, 2023 թ., 17:06

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան հասկանում եմ, Էրդողանը վաղը գնում է Նախիջևան՝ «Զանգեզուրի միջանցքը արագ բացելու համար»:
Փաստորեն, Փաշինյանն այդ գործողությունն է ապահովում միջազգային համապատասխան մթնոլորտ ձևավորելու համար ու Ռուսաստանի դեմ քայլեր է անում։
Ըստ այս տրամաբանության, վաղը կարող է հայտարարել ռազմական դրություն համաժողովրդական ցասումը զսպելու համար։
Եթե այս տրամաբանությունը ճիշտ է, ապա ՔՊ պատգամավորները, կառավարության կազմը, ուժայինները նույնպես դառնում են պատասխանատու՝ անձնապես»։

Աղբյուրը`   Ստեփան Դանիելյան