«Լեռնային Ղարաբաղում պետք է լինի միջազգային ներկայություն, Լաչինի միջանցքը պետք է բացվի». Սամանթա Փաուեր
![]() 469 Երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2023 թ., 23:12 Հայաստանը իմ սրտին շատ մոտ երկիր է, ես չեմ էլ կարող պատկերացնել, թե որքան ցավալի են եղել վերջին օրերի դեպքերը հայ ժողովրդի համար: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերը: Ըստ նրա, Լեռնային Ղարաբաղում պետք է միջազգային ներկայություն լինի՝ գնահատելու, թե արդյոք Ադրբեջանը կատարո՞ւմ է իր հանձնառությունները: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը և կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները Լեռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիևը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները, Ադրբեջանը պետք է կատարի այդ խոստումը»: Բացի այդ, Փաուերը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է լիարժեք և մշտապես բացի Լաչինի միջանցքը ուղևորափոխադրումների, կոմերցիոն փոխադրումների և հումանիտար փոխադրումների համար: Իսկ ԼՂ բնակիչներին պաշտպանելու վերաբերյալ խոստումները սին կլինեն, քանի դեռ քաղաքացիական անձինք չեն կարող ազատ գնալ ու գալ, երբ դեղորայքի և սննդի պաշարները չեն կարողանում հասնել բնակավայրեր: «Եվ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է ԱՄՆ ՄԶԳ-ն, պետք է մուտք ունենան, որ առաջին անհրաժեշտության հումանիտար օգնություն ցուցաբերեն»,-ասել է նա: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
