«Իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը ստիպված թողնի, երկրից հեռանա». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, թե նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ Արցախից էթնիկ զտումների ենթարկվող մեր հայրենակիցների տեղավորման և սոցիալական հարցերի կարգավորման համար, սակայն ինչպես շատերս ենք մեր մաշկի վրա զգում, որևէ լուրջ աշխատանք չկա:
Գոնե այս պահին խիստ սահմանափակ է այն բնակավայրերի թիվը, որտեղ մարդկանց կեցության առաջարկ է արվում՝ շեշտը դրվում է հիմնականում սահմանամերձ համայնքների վրա:
Երևանում կամ շրջակա մարզերում, գոնե այս փուլում, մարդկանց տեղավորելու որևէ լուրջ գործընթաց չկա:
Կան համայնքներ, որտեղ տեղական մակարդակում փորձում են լուծումներ գտնել, բայց դա էլ կենտրոնական իշխանության՝ անհրաժեշտ աջակցության բացակայության պայմանններում, բավական բարդ է:
Մի մասն էլ մի կերպ՝ դժվարությամբ, տեղավորվում է ընկերների, բարեկամների կամ պարզապես սրտացավ մարդկանց շնորհիվ, այն էլ խիստ բարդություններով:
Շատ արցախցիներ արդեն գիշերում են մեքենաներում, որովհետև ովքեր էլ փորձում են բնակարան վարձակալել կամ չեն գտնում կամ գների կտրուկ բարձրացման պայմաններում պարզապես չեն կարողանում:
Սա այն դեպքում, երբ Արցախից մեր հայրենակիցների դեռ կեսն է Հայաստանում:
Հայաստանյան իշխանությունն ամեն ինչ անում է, որ մարդկանց մի մասը հնարավորություն չգտնելով ստիպված թողնի ու երկրից հեռանա»:

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
1000:48
«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
121Երեկ, 23:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
63Երեկ, 22:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
165Երեկ, 21:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
104Երեկ, 20:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
95Երեկ, 19:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
100Երեկ, 18:30
«Փոշու հոտը հեռվից խեղդում էր»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
98Երեկ, 16:48