Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել

Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին Ադրբեջանում մեղադրանք են առաջադրել
291
Շաբաթ, 30 սեպտեմբերի, 2023 թ., 17:30

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար և նախագահի օգնական Դավիթ Բաբայանը չորս ամսով կալանավորվել է։ Ադրբեջանի դատախազության տվյալով՝ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 10-ից ավելի հոդվածներով: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Նրան մեղադրում են «ագրեսիվ պատերազմ վարելու, վարձկաններ հավաքագրելու և վերապատրաստելու, զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, անգործության կամ հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչական գործողություններ և ազգամիջյան թշնամանք կազմակերպելու» և այլ հոդվածներով:

Բաբայանի հետ միասին դատարանը կալանավորել է Լեռնային Ղարաբաղի բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով: Մնացականյանը նախօրեին ձերբակալվել էր Լաչինի միջանցքում։