Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ի՞նչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել». Արա Պողոսյան

«Ի՞նչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել». Արա Պողոսյան
237
Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 03:12

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի տեղեկատվական դաշտում հետևյալ միտքն է պտտվում. «Հայաստանը միակողմանի պարտավորություն է վերցրել գրավոր ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախը և «անկլավները»»:
Ուրեմն՝ ինչ է նշանակում «միակողմանի պարտավորություն վերցնել»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի և այն, ինչ քննարկվել է Գրանադայում, բացարձակապես Ադրբեջանը իրեն պարտավորված չի զգում, բայց քանի որ Հայաստանը ներկայացնողը գրավոր միակողմանի պարտավորություն է ստանձնել, ապա Ալիևը անընդհատ այդ հանգամանքը դնելու է սեղանին, և դա այլևս ո'չ թե փոխզիջում է, այլ կատարված փաստ, որի շուրջ թշնամին այլևս չի խոսի, փոխարենը նոր պահանջներ, նոր փաստարկներ և այլն։
Ահա օրվա արդյունքները...»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան