Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Շտապեմ տխրեցնել». Սերգեյ Մելքոնյան

«Շտապեմ տխրեցնել». Սերգեյ Մելքոնյան
634
Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 15:48

Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարևոր. ԵՄ-ն Ադրբեջանի դեմ բանաձև է ընդունել:
Շտապեմ տխրեցնել բոլոր նրանց, ում այս լուրը չափազանց ուրախացրեց, և ովքեր այն կայծակնային արագությամբ տարածեցին։
1. Եվրոխորհրդարանի բանաձևը խորհրդատվական բնույթ է կրում։ Ճիշտ այնպես, ինչպես Ֆրանսիայի Սենատի բանաձևը, որով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը: Այն ոչ մի բանի չի պարտավորեցնում, այլ ընդամենը գրավում է հայերի սրտերը, ինչպես Մակրոնի թվիթերյան հրապարակումները։
2. ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի։ Բաքուն առանցքային դաշնակից ունի ի դեմս Հունգարիայի, որը կարգելափակի Ադրբեջանի դեմ բանաձևի ընդունման փորձը։ Ավելին, ինչպես Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անձամբ է ասել, Ադրբեջանը էներգառեսուրսներ մատակարարող հուսալի գործընկեր է։
Այնպես որ կարող եք հույս չունենալ, որ ԵՄ-ն որևէ պատժամիջոց կկիրառի Ադրբեջանի դեմ»:

Աղբյուրը`   Սերգեյ Մելքոնյան