Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Եվ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ». Լևոն Զուրաբյան

«Եվ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ». Լևոն Զուրաբյան
326
Ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ., 16:18

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է.
❌«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»:
Իրականում՝
✅ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը և անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա)
✅ Ալիևը, սպառելով իր ստանալիքը արևմտյան ֆորմատի շրջանակերում, չներկայացավ Գրանադա և, չստորագրելով Հայաստանի կողմից միակողմանի ընդունված խաղաղության փաստաթուղթը, որևէ պարտավորություն չստանձնեց Հայաստանի և արցախահայության նկատմամբ
✅ Փաստորեն, Ալիևը, օգտագործելով արևմտյան ֆորմատը, հասավ Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը Ադրբեջանի կազմում և, ի վերջո, Արցախի բռնի հայաթափմանը։
✅Հայաստանը ստացավ Եվրոպական Միության, Ֆրանսիայի և Գերմանիայի հավաստիացումներրը Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն և սահմանների անխախտելիությանն աջակցելու և նյութական օգնության տրամադրելու մասին։
Եվ սա Փաշինյանի կառավարությունը ներկայացնում է որպես հաղթանակ»:

Աղբյուրը`   Լևոն Զուրաբյան