«Փաշինյանը պետք է հեռանա, հակառակ դեպքում շարունակվելու են հայկական շահերի հերթական տապալման քննարկումները». Աշոտյանի հոդվածը
![]() 264 Ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ., 20:18 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ «Գրանադայում կայացած Եվրոպական բարձրաստիճան հավաքի արդյունքները կանխատեսելիորեն բուռն քննարկման առարկա են դարձել հիմնականում ներքաղաքական դիրքավորման դիտանկյուններից: Փաստացի Ալիևն արևմտյան բանակցային հարթությունից ստացավ մաքսիմումը (նշաձողի իջեցումից՝ մինչև Պրահայի հայտարարություն), իսկ Գրանադա չգնալով՝ նաև ցուցադրական ժեստ արեց Մոսկվայի ուղղությամբ, ով շատ ավելի զգայուն և կոշտ է դարձել տարածաշրջանում փաշինյանական խաղերի նկատմամբ: Բացի դրանից, հարկ կա արձանագրելու ևս մեկ իրողություն, որը բավարար չի քննարկվում այս իրավիճակում. Ալիևի հետ բրյուսելյան հարթակում որևէ դրական արդյունք Հայաստանի համար չի լինելու, որովհետև ի թիվս այլ հիմնավորումների՝ Ալիևը և Էրդողանը չեն հարգում ներկայիս եվրոպական առաջնորդներին՝ սկսած Շառլ Միշելից՝ մինչև Շոլց ու Մակրոն: Արևելյան ոճի մտածելակերպ ունեցող, գործած ոճիրներից հետո անպատիժ մնացած, դիմացինի թուլությունները կայծակնորեն զգացող և օգտագործող այս դեսպոտների զույգի համար եվրոչինովնիկներին տրված ոչ մի խոստում պահելու ենթակա չէ, ոչ մի համատեղ խմած կապուչինո քաղաքական կատեգորիա չէ: Ավելին, չմոռանանք, որ Եվրոպական Միությունում գալիք գարնանը տեղի են ունենալու նոր ընտրություններ, և թե՛ Միշելը, թե՛ Բորելը, թե՛ Ֆոն դեր Լայենը փաստացի «կաղացող բադիկներ» են, որոնք ավելի շատ հիմա կարիք ունեն թեկուզ ձևական հաջողություններ ցուցադրելու՝ իրենց անձնական կարիերան 2024թ.-ից հետո ապահովելու համար: Գրանադա գնալ պետք էր, պետք չէր Գրանադայից առաջ և ընթացքում հակառուսական քաղաքականություն իրականացնել: Պետք էր Արցախի հայաթափումից հետո օգտագործել այդ հարթակը հայկական շահերի պաշտպանության համար, ոչ թե հերթական աճուրդի: Պետք չէր զրուցել Զելենսկու հետ, ով շնորհավորել էր Ալիևին Արցախի հայաթափման կապակցությամբ: Պետք էր օգտագործել այն փաստը, որ անկախ գեոպոլիտիկ բախումներից՝ Ռուսաստանը և Արևմուտքն այնուհանդերձ նույն Արցախի հարցով կոնտակտներ պահում են (Ստամբուլյան վերջին հանդիպումը վկա): Ընտանիքի անդամի քվոտայով պետք էր Գրանադա մի արցախցի երիտասարդ տանել՝ իր համար նաև քարոզչական հարթակներ ստեղծելով: Թվարկածս «պետքերի» շարքն ակնհայտորեն անհամատեղելի է Նիկոլ Փաշինյանի շարունակվող «վարչապետության» հետ: Ու գալիս ենք ամենակարևոր «պետքին»՝ նա պետք է հեռանա այդ պաշտոնից, հակառակ դեպքում շարունակվելու են հայկական շահերի հերթական տապալման վայր դարձող քաղաքների անպտուղ քննարկումները: Արմեն Աշոտյան ՀՀԿ փոխնախագահ «Նուբարաշեն» ՔԿՀ 06.10.2023թ.»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
