Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչպես իսրայելական բանակը, այնպես էլ ադրբեջանական բանակը, խիստ գերագնահատված են»․ Էդգար Էլբակյան

«Ինչպես իսրայելական բանակը, այնպես էլ ադրբեջանական բանակը, խիստ գերագնահատված են»․ Էդգար Էլբակյան
303
Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 16:42

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չլինելով իսրայելագետ՝ ընդամենը մի պարզ ճշմարտություն ասեմ։
Ինչպես իսրայելական բանակը, այնպես էլ ադրբեջանական բանակը, խիստ գերագնահատված են։ Այո՛, նրանք փորձառու են, մարտունակ, բայց ոչ անխոցելի ու ամենակարող։
Այո՛, Իսրայելին օգնում է ԱՄՆ, իսկ Ադրբեջանին՝ Թուրքիան։
Թե ինչ է կատարվում հիմա Իսրայելում, ձեր էկրաններին է։
Ընդամենը կազմակերպված ՀԱՄԱՍ՝ կիսապետություն, որ ունի արտաքին դաշնակիցների սատարում։
Թե ինչ կկատարվի արդեն ադրբեջանական բանակի հետ, երբ Հայաստանում հայկական ազգային իշխանություն լինի, կտեսնենք ապագայում…
Շատ ավելի վատ վիճակ, քան հիմա Իսրայելում է»։

Աղբյուրը`   Էդգար Էլբակյան