Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մի վտանգ էլ է հետը բերում»․ Սուրենյանց

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը մի վտանգ էլ է հետը բերում»․ Սուրենյանց
291
Կիրակի, 08 հոկտեմբերի, 2023 թ., 14:42

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը՝ բացի այն, որ ծավալվելու ու մեր տարածաշրջանը կրակի մեջ առնելու «պոտենցիալ» ունի, մի վտանգ էլ է հետը բերում: Այն ուկրաինական պատերազմից ոչ պակաս իր վրա կենտրոնացնելու է մեծ խաղացողների ռեսուրսներն ու ջանքերը՝ մեր խնդիրները, նաև անվտանգային կարիքները թողնելով միջազգային քաղաքականության լուսանցքում»։