«Սա ա մեր դաժան անցյալի ու ներկայի աղետների հիմնական պատճառը». Արգիշտի Կիվիրյան
![]() 262 Կիրակի, 08 հոկտեմբերի, 2023 թ., 18:12 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկական ամենամեծ խնդիրներից մեկը ո՞րն ա, եկեք շատ կարճ ժողովրդական ձեւով բացատրեմ, այն ինչ կատարվեց այս ազգի հետ վերին 150 տարին, որի պատճառով ունեցանք բազմաթիվ մարդկային ու տարածքային կորուստներ՝ սկզբում ընկավ Հայոց աշխարհներից Արեւմտյան Հայաստանը, ու հիմա էլ Արցախը։ Նայեք, հայը տեսնում ա, որ ինչ-որ ազգեր, այսինքն՝ մարդիկ, բարձրացնում են 300 կիլոյանոց շտանգան, ասում ա, դե ես էլ կարամ դա անեմ։ Ու չի մտածում, որ եթե այլ ազգերի կարողանալը տեղի ա ունեցել երկար տարիներ պատշաճ մարզանքի արդյուքնում, այն էլ հմուտ մարզիչների, այսինքն՝ քաղաքական ու ռազմական ստրատեգների հսկողության տակ։ Դե մի անգամից մոտենում ա այդ քաշին, այսինքն՝ այնպիսի քաղաքական խնդիրների լուծման, որը այդ պահին իր քաշով չի, ռիվոկ անում ու կամ մի անգամից ջարդում ողնաշարը, կամ տեղից պոկում ա, բարձրացնում, ու վերջում մնում այդ շտանգայի տակ ու լրիվ ջարդուխուրդ լինում։ Ու դրանից հետո ազգի երկու մասերը սկսում են իրար ուտել, մի մասը՝ թե պետք էր աջ կողմից հուպ տալ՝ այսինքն Հյուսիսից բռնել, մյուս մասն էլ թե չէ, պետք էր ձախ կողմից հուպ տալ, այսինքն, Արեւմուտքից բռնել։ Ու այդ երկու կողմերը աղետներից հետո հա իրար են փռթում, բայց մի հարցում միահամուռ են՝ համատեղ ուժերով բնաջնջում են այն հատուկենտ մարդկանց, ով ասում էր ու ասում ա, որ պետք ա ապավինել միայն սեփական ուժերին ու հմտություններին, ու նման քաշի կպնելուց առաջ պետք ա հմուտ վարպետների ձեռքի տակ երկար տարիներ ինտենսիվ պարապել, որ ամեն անգամ ազգի ողնաշարը չջարդվի։ Կարճ ասած, սա ա մեր դաժան անցյալի ու ներկայի աղետների հիմնական պատճառը...»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
