Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Արամ Սարգսյա՛ն, դուք ընդամենը շարքային հաճախորդ եք». Վարդան Հարությունյան

«Արամ Սարգսյա՛ն, դուք ընդամենը շարքային հաճախորդ եք». Վարդան Հարությունյան
223
Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 12:18

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանի գրառումը. «Արամ Սարգսյա՛ն, վստահ եմ՝ նայել եք երեկվա ձեր «արևմտամետ» շեֆի հարցազրույցը։ Առաջ ընկնելով ասեմ, որ գիտեմ ձեր պատասխանը՝
- Նա իմ շեֆը չէ, մենք հանուն Երևանի կոալիցիայի գնացինք և հուշագիր ստորագրեցինք, հանուն արևմուտքի և անկախության։
Չէ նա ձեր շեֆն է և դուք ոչ թե ընդդիմադիր եք, այլ սովորական շարքային հաճախորդ՝ հանուն մի քանի մանդատի և պորտֆելի և դա փաստ է։
Ընդդիմության նպատակը ցանկացած պարագայում իշխանություն վերցնելն է և իշխանական լծակներով իր ծրագիրը իրականացնելը, այլ ոչ որպես ընդդիմություն խաղալը, բայց հենց իշխանությանը պետք լինի, պառկել տակը։
Դուք ձեր եղբոր շողքի տակ ձեռք բերեցիք որոշակի ազդեցություն, բայց և վերածվեցիք սովորական՝ ԱԽՔ-ի «Արթուր Բաղդասարյանի»։
Երեկվա հուշագրից հետո՝ շեֆի կողմից տրված ապտակը հուսամ համեղ էր...»: