«Ալիևն ասում էր՝ «նրանք **** են, որոնց պետք է վտարել Լեռնային Ղարաբաղից»»․ Լոուրենս Մարտին
![]() 225 Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 14:06 ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը քննում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանի հայցը ներկայացնող փաստաբաններից Լոուրենս Մարտինի խոսքով՝ հայերի դեմ ատելությունն Ադրբեջանում սկիզբ է առել շատ վաղուց։ «Ադրբեջանի նախագահ Ալիևը երբեք չի թաքցրել իր ատելությունը հայերի նկատմամբ։ Նա ասում էր՝ «նրանք շներ են, որոնց պետք է վտարել Լեռնային Ղարաբաղից»։ Ադրբեջանում երեխաներին դեռ օրորոցից սովորեցնում են ատել հայերին։ Որպես օրինակ՝ դասագրքերից մեկը, որը հաստատվել է Ադրբեջանի կրթության նախարարության կողմից, Հայաստանը կոչում է երկիր, որտեղ հոսում է ամեն տեսակի կեղտ, որը խառնարյուն է, որը չունի ապագա, որը հոգեպես մեռած է, իսկ հայերն անվանվում են սատանայի արյուն ունեցող անձինք։ Հիշենք նաև Ռամիլ Սաֆարովի կատարած հանցանքը. նա 2004 թվականին կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Նախագահ Ալիևը նրան ներում շնորհեց արտահանձնումից հետո, հերոսի և մայորի կոչումներ տվեց, վերադարձրեց ութ տարվա վճարը։ Էթնիկ հայերը չեն կարող մոռանալ նաև 44-օրյա պատերազմը։ Դատարանը կհիշի, թե ինչպես էր ադրբեջանական հասարակությունը ցնծում՝ ցուցադրելով Ադրբեջանի վայրագություններն ու հայերին մահապատժի ենթարկելու տեսագրությունները։ Դատարանը կհիշի նաև ռազմավարի այգին։ Մինչ վերջին հարձակումը Ադրբեջանն այսպես կոչված էկոակտիվիստների ուղարկեց Լաչինի միջանցք։ Հուլիսի վեցին դատարանի կայացրած որոշումն Ադրբեջանն անտեսեց, և էթնիկ հայերը շարունակեցին տառապել։ Միջազգային հանրությունը շարունակեց դատապարտումը, սակայն այն անտեսվեց Ադրբեջանի կողմից։ Վերջինն ինն ամիս փակ պահեց Լաչինի միջանցքը՝ Արցախում ստեղծելով հումանիտար ճգնաժամ... Այսօր արցախցիները բռնի տեղահանված են, նրանք մնացել են առանց տան և ապագայի տեսլականի»,- իր ելույթում ասել է Լոուրենս Մարտինը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
