«Փորձենք վերլուծել Նիկոլի ***անքը վերջին հարցազրույցում՝ ըստ հիմնական թեմաների». Արմեն Աշոտյանի հոդվածը
![]() 216 Հինգշաբթի, 12 հոկտեմբերի, 2023 թ., 21:18 ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ (մի հարցազրույցի հետքերով) Նիկոլի վերջին հարցազրույցն իր ունիկալ ոճի մեջ էր. անհայրենիք և տգետ ստախոսություն: Եվ որպեսզի այս խառը ժամանակներում երեսին ճշմարտությունը ճպպցնող լրագրողների մոտ կրկին խայտառակ չլինի, նա գերադասեց գրպանային Հանրայինի՝ կոմֆորտ ապահովող, խոսող գլխին: Փորձենք միասին վերլուծել նրա բարբաջանքը՝ ըստ հիմնական թեմաների: Արցախ Այո՛, Արցախ Նիկոլի մտքում, սրտում, խոսույթում չկա: Շուրջ 2 ժամանոց հարցազրույցում խոսք անգամ չհնչեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի, արցախահայության հիմնախնդիրների, անգամ Բաքվի բանտերում պահվող Արցախի քաղաքական ղեկավարության մասին: Զրո սրտացավություն, զրո բարոյականություն, զրո պատասխանատվություն: Ու այն էժան «կռուտիտը», թե հարցազրույցն արտաքին քաղաքականության մասին է, չի ծածկում Նիկոլի հոգու և մտքի հսկայական անցքերը, որովհետև այս հարցերն իրականում արտաքին քաղաքականության հարցեր են: Բացի դրանից, «Երևանի զավթումը» օպերացիան հիմնավորելու փորձերի համար նա գտավ ժամանակ: Գրանադա Իշխանական քարոզչամեքենայի՝ Գրանադայի գագաթնաժողովը որպես «Հաղթել ենք» ֆռիկ-շոու ներկայացնելու ճիգերն այնքան խղճուկ ու դատարկ էին, որ Նիկոլը փորձեց անձամբ մտնել այդ տապալված թեմայի մեջ: Թե ինչ զավեշտալի է իսպանական այդ քաղաքում տեղի ունեցած միջոցառման շրջանակներում Հայաստանի մասնակցությամբ ընդունված երկու հայտարարությունները որպես հաղթանակ ներկայացնելը՝ շատ է խոսվել և գրվել: Ավելացնեմ ընդամենը մեկ փաստարկ, որ բավարար ուշադրության չի արժանացել: Գրանադայի հանդիպումն առհասարակ այնպիսի տապալում էր, որ կազմակերպիչներն անգամ չեղարկել էին գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսը՝ այդքան ասելիք չկար պրեսս-կոնֆերանսին սպասող 700 լրագրողներին: Համաձայնեք, որ եթե անգամ փոքր հաջողության պատմություն գրանցվեր, PR-ի խրոնիկ կարիք ունեցող ԵՄ ղեկավարներն առիթը բաց չէին թողնի: Ուստի Գրանադայի շուրջ փաշինյանական աղմուկը «փոթորիկ մի բաժակ ջրում» շարքից էր: Հայաստան-ԵՄ-Ռուսաստան Նիկոլի գեոպոլիտիկ կռուտիտները հիշեցնում էին դավաճանության վայրում կիսամերկ վիճակում բռնված սիրուհու պահվածք, ով գործի ամենաթեժ պահին, աչքերը ճպճպացնելով, արտաբերում է՝ «սա այն չի, ինչ դու մտածում ես»: Ջղայնացնելով արջին՝ նապաստակը փորձեց խաղալ նրա զգայուն զոնաների հետ՝ հայտարարելով փաստացի, որ այս պահին առնվազն Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից և բարձրացնել ռուսական ռազմաբազայի հարցը: Առավել զավեշտալի էր «в постели с Брюселем» տեսարանի նիկոլական հիմնավորումը. պարզվում է, այստեղ էլ են նախկինները մեղավոր, որ 2017թ-ին ԵՄ-ի հետ ստորագրել էին Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ CEPA-ն: Նախ, Փաշինյանի այսօրվա գեոպոլիտիկ խաղերը ԵՄ-ի հետ բացարձակ կապ չունեն CEPA-ի հետ: Երկրորդ, CEPA-ն իրականում իմպլեմենտացիայի խայտառակ ցածր մակարդակ ուներ, և ռեալ ռեֆորմների ու գործողությունների կատարողականը շատ ցածր է: Եվ վերջապես ամենակարևորը. CEPA-ն Արցախի հարցով երաշխավորում էր ԵՄ-ի կողմից հայանպաստ քաղաքականություն՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ և երաշխավորմամբ: Կարճ ասած, «Սերժի պատճառով եմ ես լևի գնում, բայց քեզ չեմ դավաճանում» Մոսկվային ուղղված նրա խղճուկ ուղերձը ոտքից գլուխ ցնորք էր: Ի դեպ, Սերժի ժամանակներից սկիզբ առած և հետո բարեհաջող տապալված վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի մասին ոչ մի խոսք, առավել ևս՝ գործ, չկա: Նույնքան զավեշտալի էին Հռոմի ստատուտի կապակցությամբ փաշինյանական բացատրությունները: Նախ, Ռուսաստանում շատ լավ գիտեն և արձանագրել են այն փաստը, որ Նիկոլը ներել և ներում է Ալիևին հայերի նկատմամբ ցանկացած ագրեսիա և ռազմական հանցագործություն: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները չեն ձեռնարկել գեթ մեկ քաղաքական քայլ՝ Ադրբեջանին պատասխանատվության կանչելու, թեպետ առկա էին հսկայական փաստական բազա, միջազգային մեխանիզմներ և բարենպաստ միջավայր (օրինակ՝ Եվրոպառլամենտի համապատասխան բանաձևերը և ԵԽԽՎ մոնիթորինգային մեխանիզմները գործադրելու՝ ռուս-վրացական նախադեպը): Եվ երկրորդ, եթե անգամ Վ. Պուտինի միջազգային հետապնդման մեկնարկը և Հայաստանի ՍԴ-ի կողմից ստատուտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու ժամկետները պարզապես համընկել էին, ապա բացարձակ խնդիր չէր այդ դեպքում հետաձգել փաստաթղթի վավերացումն ԱԺ-ում: Այս փաստերը բավարար են պաշտոնական Մոսկվային Նիկոլի «պարզաբանումների» արժանահավատությունը մերժելու համար: Գերմանական երկաթե կանցլեր Բիսմարկը ժամանակին գրում էր. «Ռուսաստանի հետ արժե կա՛մ ազնիվ խաղալ, կա՛մ ընդհանրապես չխաղալ»: Հայաստանի դոնդողանման «վարչապետի» գեղցի շուստրիությանը Բիսմարկը դեռ ծանոթ չէր… Նիկոլի մյուս ստերի հերձումը, որ հնչել են այդ հարցազրույցում, կշարունակեմ հաջորդ հոդվածում: ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
